Երեկ՝ հունիսի 5-ին, Ազգերի լիգայի երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը հյուրընկալել էր Իսպանիայի ընտրանուն։ Հանդիպումն անցկացվել է Պրահայում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Իսպանացիների խփած երկու գոլերից մեկն իր ակտիվում գրանցել է «Բարսելոնայի» խաղացող Գավին։
Հատկանշական է, որ Գավին դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Կատալոնացի խաղացողը գոլի հեղինակ է դարձել 17 տարեկան 304 օրական հասակում։ Կիսապաշտպանը գերազանցել է Անսու Ֆատիի ռեկորդը, ով 2020 թվականի սեպտեմբերին 17 տարեկան 311 օրական հասակում գոլի հեղինակ է դարձել Ուկրաինայի հավաքականի հետ խաղում։
Չեխիայի հավաքականը վաստակել է չորս միավոր և Ազգերի լիգայի իր խմբում երկրորդն է։ Իսպանիան 2 միավորով երրորդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում Իսպանիայի հավաքականը հունիսի 9-ին կհյուրընկալվի Շվեյցարիային։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Շվեյցարիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ Իսպանիայի հավաքականի հաղթանակը՝ 2,05։
























































