«Լիվերպուլը» շարունակում է հետևել «Ռոմայի» երիտասարդ աստղ Նիկոլո Ձանիոլոյին:
La Gazzetta dello Sport-ը, եթե 22-ամյա ֆուտբոլիստը չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը, ապա «Լիվերպուլը» կանի ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքի նրա հետ: «Ռոման» իր ֆուտբոլիստի համար ցանկանում է 65-70 մլն եվրո ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ձանիոլոյի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Նիկոլոն 2018 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 33 մլն եվրո է գնահատում: