«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիին խոստացել են վերադարձնել գողացված մեքենան, եթե նա լքի իր ներկայիս պաշտոնը: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
2021 թվականի հոկտեմբերին անհայտ անձինք գողացել են Սպալետիի Fiat Panda-ն Նեապոլում գտնվող հյուրանոցի կայանատեղից, որտեղ նա ապրում է:
Այժմ հանցագործները «Նապոլիի» մարզադաշտի մոտ գտնվող հրապարակում պաստառ են տեղադրել, որտեղ գրված է. «16-10-21 (գողության ամսաթիվը): Սպալետի, եթե հեռանաս, մենք կվերադարձնենք քո մեքենան»։
Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ Սպալետին հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել թիմը։