«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն չի մասնակցի Անգլիայի գավաթի եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ խաղին։ Այս մասին հայտնել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
28-ամյա կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել է Պրեմիեր լիգայի «Ասթոն Վիլայի» դեմ խաղի առաջին խաղակեսում։
Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին։