ԱՊԼ-ի 22-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» մրցելու է «Տոտենհեմի» հետ։
Հանդիպումից առաջ իր ակնկալիքների մասին է խոսել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
«Մենք հնարավորություն ունենք հասնել մի նշակետի, որը տարիներ շարունակ չենք ունեցել։ Խոսքը Չեմպիոնների Լիգայի մասին է։ Այսպիսի խաղեր ամեն օր չես կարող ունենալ, քանի որ կարևորությունը շատ մեծ է։
Գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս հանդիպումը մեզ համար, և թե ինչ կարող է այն մեզ տալ»,- նշել է իսպանացի մասնագետը։