Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է «Լիվերպուլի» հետ խաղի մասին իր կարծիքով.
Թիմերը մայիսի 28-ին կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Ես լավ ծանոթ եմ «Լիվերպուլին», քանի որ վերջին չորս տարիների ընթացքում առնվազն երկու անգամ հանդիպել եմ նրանց՝ որպես «Նապոլիի» և «Էվերթոնի» գլխավոր մարզիչ: Իսկ ընկերական խաղերում…
«Լիվերպուլը» նույնպես լավ է ճանաչում ինձ և «Ռեալին»: Ոչ մեկի համար գաղտնիքներ չեն լինի։ Կփորձենք բարձր որակով պատրաստվել խաղին ու հնարավորինս հանգիստ մոտենալ դրան։
Մենք խաղացողներին չենք հանի հայտացուցակից [վնասվածքից խուսափելու համար]: Եթե կորչի մրցակցային ոգին, դա Չեմպիոնների լիգայում ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ֆուտբոլիստները պետք է լինեն լավագույն մարզավիճակում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։