Իսկոն հումորով է շնորհավորել Մարսելոյի ծննդյան տարեդարձը։ Այսօր «Ռեալի» պաշտպանը դառնում է 34 տարեկան։
Իսկոն ինստագրամյան իր էջի սթորիսում տեղադրել է լուսանկար, որում Մարսելոյի հետ տոնում են խփած գոլն ու գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, լեգենդ։ Բարդ էր գտնել լուսանկար, որտեղ մենք խաղում ենք»։
Մարսելոն ու Իսկոն այս մրցաշրջանում այնքան էլ հաճախ չեն հայտնվում «Ռեալի» կազմում։ Երկուսն էլ ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանան թիմից։