«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է Իսպանիայի առաջնության մնացած խաղերի մասին։
«Որոշակի պահերի մի փոքր անհանգստություն կա, և դա ստիպում է մեզ շտապել։ Ողջ թիմը ենթագիտակցորեն գիտի, որ մենք պետք է ամեն ինչ ավելի լավ անենք։ Մենք արժանացել ենք սրան, բայց պիտի աշխատենք ու հավատանք մեզ, որ լավ ավարտենք մնացած երկու խաղը»,- Լոպոտեգիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
36 տուրից հետո «Սևիլյան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։