«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Էռլինգ Հոլանդի տրանսֆերի մասին։
«Նա արագ կադապտացվի մեր ուզած խաղին։ Լավ տրանսֆեր է ապագայի համար, հուսով եմ՝ երկար տարիների։
Ինձ դուր է գալիս լավ խաղացողների հետ աշխատելը, նրանք քեզնից լավ մարզիչ են ստեղծում։ Անհավանական երիտասարդ տաղանդ, ինչով կարող ենք, կօգնենք նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հոլանդը պաշտոնապես «Մանչեսթեր Սիթիի» խաղացող կդառնա 2022-ի հուլիսի 1-ին։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ տրանսֆերը կկազմի 75 մլն եվրո։