Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին լրագրողների հետ կիսվել է խաղացողների հետ լավ հարաբերությունների գաղտնիքներով, փոխանցում է AS-ը:
«Կարևորն այն է, թե ինչպեսի հարաբերություններ ունես այլ մարդկանց հետ: Ես ամեն օր իմ խաղացողների հետ եմ, իրականում սխալ է նրանց անվանել իմ խաղացողները: Ես ամեն օր ընկերներիս հետ եմ։ Որովհետև կա խաղացող և կա մարդ»,- ասել է Անչելոտին:
Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում ֆուտբոլիստներին մարզելու մարտավարությունն ու մեթոդները կարող էին փոխվել, սակայն ֆուտբոլիստների նկատմամբ իր վերաբերմունքը երբեք չի փոխվել։
«Երբեմն ես նրանց ասում եմ, որ պահեստայինների նստարանին խաղացողին եմ նստեցնում, ոչ թե մարդուն: Եթե դու լուրջ մասնագետ ես, ով հարգում է այն մարդկանց, ում հետ աշխատում է, ապա միշտ լավագույնը կլինես»,- հավելել է Անչելոտին: