«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակի համար:
Պորտուգալացին հիշել է «Յունայթեդին»՝ խոսելով «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին։
«Միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցավոք, դրանք «Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ ցավոք, քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս այդ ակումբը և մաղթում եմ նրանց ամենայն բարիք:
Մենք միասին երեք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Երկրորդ մրցաշրջանում ամեն ինչ մի փոքր այլ էր»,- ասել է պորտուգալացի մարզիչը Sky Sports-ին։
Մոուրինյոյի գլխավորությամբ և Մխիթարյանի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան: