«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը խոստովանել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Եթե ինձ համեմատեք իմ դիրքում խաղացող որևէ այլ խաղացողի հետ, ոչ միայն իմ թիմում, այլ ամբողջ աշխարհում, ապա կպարզեք, որ ես լավագույնն եմ»,- Սալահի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
2021/22 մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստն իր հավաքականի հետ այս տարի հասել էր Աֆրիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է իր թիմակից Սադիո Մանեի Սենեգալին, իսկ ակումբի հետ եգիպտոսցին հասել է ՉԼ-ի եզրափակիչ։