VBET ՀՊԼ 32-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում, 80-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը։
Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և «Ուրարտուն» հաղթեց 1-0 հաշվով։
Այսպիսով, «Ուրարտուն» այս խաղից հետո վաստակել է 34 միավոր և 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ ԲԿՄԱ-ն 15 միավորով 9-րդն է։