ԱՊԼ 33-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Լիդսին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Մեյսոն Մաունթը։ 20 րոպե անց տանտերերը մնացին տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց Դենիել Ջեյմսը։
55-րդ րոպեին Մաունթի փոխանցումից հետո աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը՝ կրկնապատկելով հաշիվը։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոմելու Լուկակուն, ով մրցակցի դարպասը գրավեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ։
Այս խաղից հետո «Չելսին» 70 միավորով 3-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիդսը» 34 միավորով՝ 18-րդը։