«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խնդրել է՝ որպես իր գործակալ չնշել Դմիտրի Սելյուկին։
«Լրատվամիջոցներ, խնդրում եմ նկատեք, որ պարոն Դմիտրի Սելյուկն իմ գործակալը չէ։ Ես դեռ տեսնում եմ, որ այդպես է գրված։
Բայց Լիոն Մանն է ներկայացնում ինձ: Շնորհակալություն»,- գրել է Տուրեն իր սոցցանցում։
2020 թվականին իր խաղային կարիերայի ավարտից հետո Յայա Տուրեն մարզչական պաշտոններ է զբաղեցրել ուկրաինական «Օլիմպիկ» (Դոնեցկ) և Ռուսաստանի «Ախմատ» թիմերում, որը նա լքել է 2021 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուրեն կարող է մարզչական պաշտոն ստանալ «Տոտենհեմում»։