«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի Գավաթի «Ինտերի» դեմ կայանալիք եզրափակչից առաջ խոսել է Ա Սերիայի մյուս մրցաշրջանի ակնկալիքներից։
«Մենք մեր ողջ ուժերը ներդրել ենք, որ շտկենք իրավիճակն ու մյուս մրցաշրջանում պատրաստ լինենք ամեն ինչ մաքուր էջից սկսելուն։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց 3 օր առաջ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալը զգալի կորուստ էր մեզ համար։ Դրանից հետո լուրջ վնասվածք ստացավ Ֆեդերիկո Կյեզան։
Բավականաչափ տհաճ պահեր կային։ Ընդ որում, մենք ավելացրեցինք ու կարողացանք դուրս գալ ՉԼ 1/8 եզրափակիչ։ Հունվարին Դուշան Վլահովիչի տրանսֆերը մեզ շատ օգնեց։ Հիմա ես ավելի լավ եմ ճանաչում իմ ֆուտբոլիստներին ու վստահ եմ, որ մյուս մրցաշրջանում չեմպիոն դառնալու ավելի մեծ շանսեր ունենք»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։