Գաբրիել Ժեզուսի գործակալ Մարսելո Պետինատին մեկնաբանել է «Արսենալի» հետաքրքրվածությունն իր հաճախորդի նկատմամբ։
«Մենք բանակցություններ ենք վարել «Արսենալի» հետ՝ կապված Գաբրիել Ժեզուսի հետ, մեզ դուր է գալիս նախագիծը․ քննարկում ենք այդ հնարավորությունը։
Եվս 6 ակումբ հետաքրքրված է Գաբրիելով։ Նա կենտրոնացած է «Մանչեսթեր Սիթիի» վերջին խաղերի վրա։ Տեսնենք»,- գործակալի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։