«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս ամառ չի հեռանա թիմից։ Պորտուգալացին հիշեցրել է, որ իր պայմանագիրն ավարտվում է միայն 2 տարի անց։
«Մենք ցանկանում ենք փորձել մտնել Չեմպիոնների լիգա, բայց երբ նայում ես Ինտերում, Միլանում և Յուվենտուսում ներդրումների մակարդակին, հասկանում ես, որ 4 ուղեգրերից երեքը զբաղված են։ Չորրորդ տեղում նախորդ մրցաշրջանում Ատալանտան էր, այս տարի Նապոլին է, հաջորդ մրցաշրջանում կարո՞ղ ենք մենք լինել: Կարծում եմ՝ կարող ենք․․․
Ես այնքան բախտավոր չեմ, որքան որոշ մարզիչներ, ովքեր կարող են գնել այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում են:
Այս պահին ամեն ինչ շատ հանգիստ է, քանի որ պայմանագրով ևս երկու տարի ունեմ։ Ակումբն ինձնից երկարաձգում չի խնդրել, ուստի ինձ չեն դնում ընդունելի կամ ոչ ընդունելի իրավիճակի մեջ: Ամեն ինչ հանգիստ է, կայուն, ինչպես պետք է լինի։
Ես պետք է ավարտեմ մրցաշրջանը լավագույնս և սկսեմ հաջորդ մրցաշրջանը 100 տոկոսով, քանի որ ես փոփոխություններ չեմ փնտրում: Երկրորդ մրցաշրջանում չէի կարող հեռանալ ակումբից, հիմա ևս չեմ կարող դա անել։ Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում ես այստեղ եմ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: