Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Խամես Ռոդրիգեսը, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ-Ռայան» ակումբում, հայտնել է, թե ում է ցանկանում տեսնել Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի հաղթող։
«Ես ցանկանում եմ, որ «Լիվերպուլը» հաղթի եզրափակչում և դառնա չեմպիոն: «Ռեալում» ես շատ ընկերներ ունեմ, սա ֆանտաստիկ թիմ է, բայց ես ցանկանում եմ, որ իմ հայրենակից Լուիս Դիասը հաղթի այս հեղինակավոր մրցաշարում»,- Խամես Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք, որ 30-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին։
Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Ռեալ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։