«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիտարկում է մյունխենցիներից հեռանալու տարբերակը: Լեհ հարձակվողը դժգոհ է ակումբի ղեկավարության անվճռականությունից և նոր պայմանագրի շուրջ բանակցությունների դանդաղ ընթացքից: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիան» մինչև վերջ պայքարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար, սակայն հարձակվողի գործակալը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ֆուտբոլիստը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:
Լևանդովսկուն հիասթափեցրել է ակումբի ղեկավարության պահվածքն ու նա այլևս իրեն կարևոր անձ չի զգում այդ թիմի համար: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի առմանը: