«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Յուրգեն Կլոպի խոսքերը «Տոտենհեմի» մարտավարության մասին:
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղի վերջնամասում (1:1) գերմանացին քննադատել է լոնդոնյան թիմի պաշտպանողական ոճը:
«Յուրգենը խելացի մարդ է, շատ խելացի։ Մարզիչները դժվարություններ են ունենում հանդիպումներից հետո, դուք պետք է փորձեք պահպանել սառնասրտությունը: Երբեմն դա դժվար է: Եթե հիշում եք, ես բազմիցս տխրել եմ արդյունքից՝ ինքս ինձնից և խաղացողներից։
Ես հարգում եմ Յուրգենին և գիտեմ, որ նա ինձ շատ է հարգում։
Սա լավ հնարավորություն է նրա և ինձ համար հասկանալու, որ խաղի ընթացքում երբեք չպետք է խոսել մրցակցի մասին։ Կարևոր է կենտրոնանալ թիմի վրա:
Նա խաղից հետո մի փոքր վրդովված էր, բայց, միևնույն ժամանակ, կարևոր է, որ յուրաքանչյուր մարզիչ սովորի կենտրոնանալ իր թիմի և ոչ թե մրցակցի վրա։
Դա նշանակում է, որ դու ցանկանում ես պատրվակ գտնել, քանի որ աշխատանքդ սխալ էր»,- ասել է իտալացի մասնագետը Sky Sports-ին: