«Ալ Ռայանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է կրկին փորձել իր ուժերը եվրոպական առաջնություններից մեկում։
«Շուտով կբացվի տրանսֆերային պատուհանը. Ես լրջորեն պատրաստ եմ վերադառնալ Եվրոպայի թոփ առաջնություն. Սա մեծ հնարավորություն է ինձ համար։ Տեսնենք, թե ով է ցանկանում ինձ հետ պայմանագիր կնքել»,- ասել է Խամեսը։
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը «Էվերթոնից» է տեղափոխվել «Ալ Ռայյան»: Տրանսֆերը կայացել է անցյալ տարի։