Կատալոնական «Բարսելոնան» մեկնաբանել է Ռոնալդ Արաուխոյի առողջական վիճակը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը «Սելտայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում թիմակից Գավիի հետ բախվելուց հետո:
Կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի վնասվածքի հետ կապված։
Արաուխոյի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Նա տեղափոխվել էր հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։
Լրագրող Դեյվիդ Ռեվերտերը գրում է, որ պաշտպանըն արդեն ուշքի է եկել։