«Բարսելոնան» դիտարկում է «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեի տրանսֆերը: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ «Բարսան» կփորձի ձեռք բերել Մանեին հաջորդ ամառ։ Միաժամանակ նշվում է, որ «Լիվերպուլի» խաղացողն ինքը ուրախ կլիներ միանալ կատալոնյան ակումբին:
Սադիո Մանեի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Մյունխենի «Բավարիայի» կողմից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը: