«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է 2021 թվականին «Տոտենհեմից» հեռացվելու իր մտքերով:
Պորտուգալացին պաշտոնանկ էր արվել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից մի քանի օր առաջ:
«Ես իմ կարիերայի և կյանքի մի կետում եմ, որտեղ վատ զգացողություններ չունեմ: Ես ընդունում եմ իրերն այնպես, ինչպես կան:
Այո՛։ Այո, ցավում էր:
Զվարճալի արձագանք եմ ունենում, երբ ասուլիսների ժամանակ խոսում եմ որոշ անգլիացի լրագրողների հետ։ Ես միշտ կատակում եմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին:
Հուսով եմ, որ այս անգամ չեմ հեռացվի, քանի որ քիչ մարզիչների հետ է այդպես լինում։ Այս անգամ չեմ կարող ասել, որ յուրահատուկ եմ, քանի որ դա ինձ հետ պատահել է:
Ես չեմ ափսոսում: Ես քեն չեմ պահում: «Տոտենհեմում» շատ լավ մարդիկ կան, ես նրանց ամենայն բարիք եմ մաղթում։ Նույնիսկ պարոն Լևիին:
Մյուս կողմից, դա ինձ համար բացեց Հռոմի դուռը։ Ես շատ ուրախ եմ Հռոմում գտնվելու համար։
Իհարկե, կցանկանայի պայքարել տիտղոսների համար կամ խաղալ Չեմպիոնների լիգայում, որտեղ անցկացրել եմ 160 կամ 170 խաղ»,- պարտուգալացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։