«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ կայացած խաղի արդյունքը, որում իր թիմը 1-2 հաշվով պարտություն է կրել.
«Ինքնանվիրումի տեսանկյունից ես չեմ կարող ավելին պահանջել: Ժամանակ առ ժամանակ մենք որակյալ ֆուտբոլ էինք ցուցադրում: Հիասթափված եմ այն գոլերից, որ մենք ընդունեցինք: Մենք ցանկանում ենք քաջ և ամբիցիոզ լինել: Մենք կարող ենք խնդիրներ պատճառել թիմերին, բայց մենք պետք է կրճատենք մեր դարպասի մոտ գրանցվող պահերի թիվը և ավելի լավը դառնանք:
Հիասթափված եմ արդյունքից: «Լիվերպուլը» բարձրակարգ մրցակից է և ունի թոփ-մարզիչ, բայց խաղի մեծ մասի ընթացքում մենք լավ տեսք ունեինք: Շատ շանսեր ունեինք: «Լիվերպուլն» իրեն հարմարավետ չէր զգում»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Լիվերպուլը» 86 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը ևս 86 միավոր է վաստակել, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: