«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի առաջնության պատմության երկրորդ թիմը, որի միանգամից 3 ֆուտբոլիստի հաջողվել է 15 և ավելի գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Այս մասին հայտնում է OptaJoe-ն:
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում 15 և ավելի գոլ են խփել Սադիո Մանեն (15), Մոհամեդ Սալահը (22) և Դիոգու Ժոտան (15):
Ավելի վաղ այս նվաճմանը հասել էր միայն «Մանչեսթեր Սիթին»՝ 2013/14 մրցաշրջանում: Այդ մրցաշրջանում 15 և ավելի գոլ խփել էին Յայա Տուրեն, Սերխիո Ագուերոն և Էդին Ջեկոն:
Հիշեցնենք՝ իր վերջին խաղում «Լիվերպուլը» 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»: Գոլերից մեկը հեղինակեց Սադիո Մանեն:
«Լիվերպուլը» 86 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը ևս 86 միավոր է վաստակել, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: