ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։
Մերսիսայդցիների կազմում գոլերով աչքի ընկան Ժոել Մատիպը և Սադիո Մանեն։ «Ասթոն Վիլայի» գոլը խփեց Դուգլաս Լուիսը։
«Լիվերպուլը» վաստակեց 86 միավոր և հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն «քաղաքաբնակներից» մեկ խաղ ավելի է անցկացրել։ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլան» 43 միավորով 11-րդ տեղում է։