«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։
«Բնականաբար, «Մանչեսթեր Սիթին» շատ լավ տեսք է ունենալու Հոլանդի հետ միասին։ Հիմա բոլորը խոսում են գումարների մասին, բայց փաստ է, որ Հոլանդի հետ Գվարդիոլայի թիմը դուրս է գալու նոր մակարդակի վրա»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» պատրաստվում են նորվեգացու տրանսֆերի դիմաց վճարել 75 միլիոն եվրո և վերջինիս հետ կնքել հինգ տարվա պայմանագիր։