Պորտուգալական «Բենֆիկան» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով: Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի համաձայն՝ 2014 թվականին Գերմանիայի հավաքականում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ֆուտբոլիստի տեղափոխության միակ դժվարությունը կարող է լինել նրա աշխատավարձը։ Հաղորդվում է, որ Գյոտցեն մեկ մրցաշրջանում ստանում էր 2,5 միլիոն եվրո ՊՍՎ-ից:
Գյոտցեն ՊՍՎ-ին միացել է 2020 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից» անվճար տրանսֆերով: Այս մրցաշրջանում նա 50 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Գյոտցեի և ՊՍՎ-ի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։