Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը արժանի թեկնածու կգտնի, եթե հարձակվող Էրլինգ Հալանդը հեռանա:
Ավելի վաղ Dernière Heure-ը հայտնել էր, որ 21-ամյա նորվեգացին բուժզննում է անցել Բելգիայում՝ մինչ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը։ Անգլիական ակումբը խաղացողի համար կվճարի 75 միլիոն եվրո։
«Երբ խաղացողը շատ լավ է հանդես գալիս, պետք է պայքարել մեծ ակումբների հետ, որոնց թիկունքում կանգնած են մեծահարուստներն ու արաբական երկրները։ Եվ մենք չենք կարող հաղթել այս պայքարում։
Այնուամենայնիվ, մենք ֆուտբոլ ենք խաղում 113 տարի, և դրանից 111-ը՝ առանց Հոլանդի: Լևանդովսկին ու Օբամեյանգն արդեն լքել են մեզ, իսկ հետո հայտնվեց Հոլանդը։ Վստահ եղեք, որ եթե Էրլինգը հեռանա, մենք կգտնենք արժանի փոխարինող»,- մեջբերում է Վատցկեին CNN-ը։