«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին խոսել է «Ֆիորենտինայի» հետ հռոմեական թիմի հանդիպման մրցավարության մասին։
Հանդիպումն ավարտվել է «մանուշակների» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Նշենք, որ առաջին գոլը խփվել է 11 մետրանոցից։
Տոտտին կարծում է, որ մրցավարները սխալ են թույլ տվել՝ 11 մետրանոց նշանակելով «գայլերի» դարպասին։
«11 մետրանո՞ց Ֆիորենտինայի դեմ խաղում․․. Ծանոթ պատմություն է։ Սա «Ռոմայի» դեմ բազմաթիվ դրվագներից մեկն է: Դա տեղի է ունենում կանոնավոր կերպով»,- մեջբերում է Տոտիին Corrieredellosport-ը: