«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Իսպանական թիմը հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր բարձրակարգ հարձակվող ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը գտնվում է իսպանական ակումբի հետաքրքրությունների ոլորտում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։ Մանրամասներն՝ այստեղ։
Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2016 թվականին: Այս մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: