ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է կարիերան շարունակել «Աթլետիկում», հայտնում է L’equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բիլբաոյի ակումբը դժգոհ է ներկայիս մարզիչ Մարսելինոյի աշխատանքից և արդեն կապ է հաստատել Պոչետինոյի հետ, ով այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։
Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Աթլետիկը» զբաղեցնում է 8-րդ տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
ՊՍԺ-ն Պոչետինոյի գլխավորությամբ հաղթեց Լիգա 1-ում, սակայն 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: