Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Մյունխենի «Բավարիան» նոր առաջարկ է արել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը պատշաճ տպավորություն չի թողել խաղացողի վրա։ Ավելին, 33-ամյա ֆուտբոլիստը հիասթափվել է, երբ լսել է պայմանները։
Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկուն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանական գրանդի կազմում հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման և դարձել 34 գոլի հեղինակ։