ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնության մասին, որը կայանալու է Կատարում։
«Ես շատ էի ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի հետ, բայց, ցավոք, չկարողացա։ Հիմա ցանկանում եմ 2022 թվականն ավարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսով։
Պատրաստվում եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա։ Այս հաղթանակի համար կյանքս կտամ»,-ասել է Նեյմարը: