Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Առաջին կեսը հարուստ չէր վտանգավոր պահերով։ Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը եւ հենց սկզբում կարող էին բացել հաշիվը, սակայն Վինիսիուսը նպաստավոր դիրքից վրիպեց։ 73-րդ րոպեին Մահրեզը հեռվից կատարած հարվածով առաջ մղեց քաղաքայիններին։ 90-րդ րոպեին Ռոդրիգոն խփեց պատասխան գոլը, իսկ մեկ ըոպե անց առաջ մղեց իր թիմին։ Այսպիսով, խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում։