«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին։
«Անկեղծ՝ չեմ ուզում հեռանալ «Բարսելոնայից»։ Այս ակումբն ինձ ամեն ինչ է տվել։ Հիմա իմ գլխավոր նպատակը կատալոնացիների հետ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելն է»,- խաղացողի խոսքերն է փոխանցում Sport Bible-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» դեմ խաղի 61-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել (2-3) ու վնասվածքի պատճառով լքել դաշտը 35 րոպե անց։ Խաղադաշտից հեռանալիս Ֆատին չէր կարողացել զսպել արցունքները։
Ի դեպ, ֆուտբոլիստը հրաժարվել է վիրահատվել՝ նախընտրելով ստանալ կոնսերվատիվ բուժում։