«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն կշարունակի հանդես գալ կատալոնական թիմում։ Ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր են համաձայնեցրել։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ Սերժի Ռոբերտոն մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։ Ընդ որում իսպանացու աշխատավարձը կկրճատվի 50%-ով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է եկող ամառ։
Ռոբերտոն Բարսելոնայի սան է։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: