Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայում չորրորդ անգամ եզրափակիչ դուրս գալու զգացողության մասին.
2013 թվականին մարզիչը Դորտմունդի «Բորուսիային» դուրս է բերել մրցաշարի եզրափակիչ, իսկ 2018 և 2019 թվականներին՝ «Լիվերպուլին»։
«Տպավորություն է, որ սա առաջին անգամն է 20 տարվա ընթացքում: Սա նաև առանձնահատուկ պահ է, քանի որ մենք մեզ համար մի փոքր դժվարացրինք ամեն ինչ, բայց գիտեինք, որ կարող է նման բան տեղի ունենալ»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը:
Կլոպը նաև ավելացրել է, որ եզրափակչում մրցակցի նախապատվությունը չունի, որտեղ «Լիվերպուլը» կհանդիպի «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին»։
«Ում հետ էլ, որ խաղանք եզրափակչում, դա անհավանական հանդիպում կլինի»,-մեջբերում է գերմանացու խոսքերը Sky Sports-ը։