«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը հերքել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը համաձայնել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Ինտեր»։
«Մինչ օրս մենք ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություններ չունենք։ Ոչ իտալական, ոչ արտասահմանյան թիմերի հետ ոչ մի բանի շուրջ չենք պայմանավորվել։ Այժմ Պաուլոն ամբողջությամբ կենտրոնացած է մրցաշրջանի ավարտի, Իտալիայի առաջնության մնացած հանդիպումներում և Իտալիայի գավաթի եզրափակչում հաջող ելույթների վրա»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ռոմեո Ագրեստին։