Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթիաս Գինտերը կարիերան կշարունակի «Ֆրայբուրգում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել Ֆրայբուրգի հետ և հաջորդ մրցաշրջանում կմիանա ակումբին։ Գինտերը կկրի 28 համարի մարզաշապիկը։
«Ես ցանկանում էի ինչ-որ յուրահատուկ բան անել իմ կարիերայում, և ինձ համար ավելի առանձնահատուկ բան չկա, քան հարազատ ակումբ վերադառնալը: Այս թիմը մեծ ներուժ ունի, այստեղ վերադառնալն իսկական հաջողություն է», — ասել է Գինտերը:
Հիշեցնենք, որ Գինտերը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող է դարձել 2017 թվականին։ Նախկինում գերմանացի պաշտպանն արդեն խաղացել է Ֆրայբուրգում, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիայում»։