«Չելսիի», «Մարսելի» և «Գալաթասարայի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է այն մասին, որ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն գերազանցել է իր ռեկորդը՝ աֆրիկացիների շրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերի քանակով.
«Ես իսկապես հպարտ եմ նրանով, որ Սադիոն գերազանցեց իմ ռեկորդը: Ռեկորդները հենց սահմանվում են, որ գերազանցվեն: Հիմա Մանեն և Սալահը աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստներն են՝ համաշխարհային մակարդակի:
Նրանք պետք է լինեն այդ կամ էլ ավելի բարձր մակարդակում: Հպարտ եմ, որ իմ կրտսեր եղբայրները գերազանցում են իմ ռեկորդները: Նրանք փայլում են»,- Դրոգբայի խոսքերն է փոխանցում Canal+-ը: