«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ա Սերիայում չեմպիոնության համար պայքարի մասին։
«Թիմը շատ է աշխատում և մեծ կամք ունի: Մենք ստիպված ենք եղել մեծ զոհողությունների գնալ, որպեսզի հասնենք այն նպատակին, որը դրել ենք մեր առջև այս մրցաշրջանում։
Մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում։ Որոշակի անհաջողություններ ունեցանք, բայց թիմը երիտասարդ է, ավելի փորձառու է դառնում։ Մենք պարզապես պետք է շարունակենք անել այն, ինչ անում ենք: Մենք խոստացել ենք ցույց տալ մեր առավելագույնը։
Ես այստեղ եմ արդեն երկուսուկես տարի: Մենք եղել ենք առաջին և երկրորդ տեղերում, բայց դեռ ոչինչ չենք հաղթել: Եվ հեշտ չէ, երբ ձեր ջանքերը չեն վարձատրվում: Այժմ մենք պարզապես բավականաչափ տիտղոսներ չունենք, քանի որ մնացած ամեն ինչ անում ենք հիանալի: Փորձում եմ անել այն, ինչ կարող եմ»,- ESPN-ին ասել է Իբրահիմովիչը: