«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է, թե արդյոք հետևել է «Բարսելոնայի»՝ «Ռեալի» դեմ խաղին, ՉԼ-ի պատասխան խաղում որոշ բաներ օգտագործելու համար (4:0), փոխանցում է Marca-ն:
«Ես տեսել եմ միայն լավագույն պահերը, բայց չեմ դիտել ամբողջ խաղը։ Ես տեղյակ եմ, որ մարտավարական առումով Կարլո Անչելոտին արել է մի բան, որը սովորաբար չի անում։ Հետևաբար, ես չեմ կարող գտնել այդ խաղում որևէ բան, որը կօգնի մեզ «Ռեալի» հետ պատասխան խաղում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» այսօր կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջինն ավարտվել է 4:3 հաշվով՝ հօգուտ «քաղաքայինների»։