«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան արձագանքել է այն տեղեկատվությունը, թե թուրինյան թիմի հարձակվող Պաուլո Դիբալան կտեղափոխվի «Ինտեր».
«Տարօրինակ կլիներ Դիբալային տեսնել «Ինտերի» մարզաշապիկով: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին» ընդհանուր առմամբ, ապա ինձ դուր է գալիս Կյեզան: Նրա պես խաղացողները հիմա, իսկապես, քիչ են: Ֆուտբոլում աստիճանաբար ավելի քիչ են մնացել տղամարդիկ, և շատացել են տղաները»,- Բենատիայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագիրն արգենտինացի հարձակվողի հետ: Թուրինյան ակումբը 28-ամյա հարձակվողին 6-7 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել՝ 11 մլն եվրոյի փոխարեն: Դիբալան գոհ չի մնացել այս առաջարկից և որոշել է ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտին: