«Լիվերպուլն» ակումբային նոր ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով:
Յուրգեն Կլոպի սաները հաղթել են «Վիլյառեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (3-2) և դուրս են եկել եզրափակիչ:
Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիները 139 գոլ են խփել, ինչը նոր ռեկորդ է «Լիվերպուլի» համար՝ առանձին վերցված մրցաշրջանում:
Թիմն այս պահի դրությամբ բոլոր մրցաշարերում 57 հանդիպում է անցկացրել: