Մադրիդի (Իսպանիա) մրցաշարի կազմակերպիչները համաձայնել են բավարարել «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի խնդրանքը։
Նա ցանկություն է հայտնել ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Նադալը խնդրել է, որ իր հանդիպումը չանցկացվի ուշ երեկոյան։ Այսօր՝ մայիսի 4-ին, իսպանացին կանցկացնի երկրորդ տուրի հանդիպումը սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ։
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։ Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4։3 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 3,35 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 2,05։