«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը Twitter-ի իր միկրոբլոգում դժգոհել է իր կապույտ նշանի բացակայությունից։
Ալժիրցին հումորով մեկնաբանել է իրավիճակը. «Եղբայր՝ Իլոն Մասկ, վերադարձրու իմ կապույտ նշանը»:
Ռիադը Twitter-ում ունի 3 միլիոն հետևորդ, սակայն որոշ պատճառներով ստուգված աքաունթի կապույտ նշանն անհետացել էր օրերս։ Այսպիսով ալժիրցին ուղղակիորեն դիմել էր սոցցանցի նոր սեփականատիրոջը:
Այսօր արդեն Մահրեզի էջը կարգավորվել է և կապույտ նշանը վերադարձել է։