«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իտալական ակումբը պատրաստ է մի քանի տարբերակ մշակել 24-ամյա կիսապաշտպանի գործարքի համար։
Տարբերակներից մեկը փոխանակումն է (սակայն չի նշվում, թե որ ֆուտբոլիստի հետ), որը նման է «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև 2020 թվականի ամռանը տեղի ունեցած գործարքին: Այդ գործարքում ներգրավված են եղել Արտուրը և Միրալեմ Պյանիչը։
Սակայն «Բարսան» հետաքրքրված չէ այս տարբերակով և ցանկանում է կիսապաշտպանի համար ստանալ մոտ 70 միլիոն եվրո։